Մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածության ծավալների կրճատմանն ուղղված հանրային քննարկում առևտրի ոլորտի ներկայացուցիչների հետ:
Շրջակա միջավայրի նախարարությունը մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի վաճառք իրականացնող տնտեսվարողներին հրավիրում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Շուկայի վերահսկողության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ հանրային քննարկման։
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/7055
Հանրային քննարկումը կկայանա սույն թվականի մայիսի 3-ին ժամը 14։30, ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 5-րդ հարկ, նիստերի դահլիճ։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպություն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն։