24.05.2022
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի խոսքով՝ առաջարկվում է ստեղծել իրավական հիմք՝ լիազորելու ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման մարմնին հաստատել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները՝ դրանք կիրառելու հետևյալ գործընթացներում.
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման,
- հանքի փակման ծրագրի կազմման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,
- օգտակար հանծոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման։