ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.09.2023
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի շահառուների արտադրանքը՝ Բերքի տոնին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցություն է ունեցել «Կանաչ արահետներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված Բերքի տոնի 10-րդ միջոցառմանը։
Բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից էկոհամակարգերի և համայնքերի հարմարվողականությունների կարողությունների զարգացման ծրագրի շահառուները ԲԾԻԳ-ի միջոցով հնարավորություն ունեցան ծրագրի աջակցությամբ ստեղծած իրենց արտադրանքը միջոցառման երկու օրերի ընթացքում հանրությանը ներկայացնել ու վաճառել։
Ծրագրի իրականացման արդյունքներից է, օրինակ, Ֆիալետովո բնակավայրի շահառուներին սերմերով ու սածիլներով աջակցությունը, որի արդյունքում ստացված բերքը ներկայացվել էր միջոցառմանը։ 
ԲԾԻԳ-ի կողմից իրականացվող ծրագիրը միտված է նպաստելու բնական և գյուղատնտեսական էկոհամակարգերի հարմարվողականությանը, մեղմելու ճնշումը էկոհամակարգերի վրա․ այդ նպատակով շահառուներին տրամադրվել են շուրջ 3900 քմ ընդհանուր մակերեսով ջերմատներ, 44 արևային չորանոց, սերմեր, սածիլներ, կառուցվել է 14000 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց, բարելավվել են վարելահողեր, արոտներ, խոտհարքեր։