ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.07.2025
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն

Հարգելի քաղաքացիներ,
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
-Կրակ վառել
-Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
-Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
-Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
-Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն: