19.05.2025
ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկի երկարամյա տնօրեն Վիտալի Լեոնովիչի 88-ամյակը նշանավորվեց խորհրդանշական ծառատունկով
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվեց խորհրդանշական ծառատունկ։
Միջոցառման շրջանակում հիմնվեց 88 մայրի ծառից բաղկացած հուշանտառ՝ որպես երախտագիտության և հարգանքի դրսևորում բնապահպանության ոլորտում ունեցած մեծ ավանդի համար։ Յուրաքանչյուր ծառ խորհրդանշում է ոչ միայն տարիների ներդրումը, այլև շարունակական կյանքի, բնության և երախտիքի միասնությունը։
Տնկման արարողությանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ, գործընկեր կազմակերպությունների անդամներ, բնապահպաններ և Վիտալի Լեոնովիչի գործընկերները։
Միջոցառման ավարտին շեշտվեց, որ այս նախաձեռնությունն արտահայտում է հարգանքի և հիշողության կենդանի ձևը, որը միաժամանակ ծառայում է բնության պահպանությանը և էկոկրթության խթանմանը։