ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2023
Սևանա լճից դուրս է բերվել 253 խեցգետնորսիչ, 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ

Սեպտեմբերի 12-ին և 13-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված խիստ վերահսկողության միջոցառումների արդյունքում Չկալովկա բնակավայրի և Դրախտիկ բնակավայրին հարակից հանրային լողափի ափամերձ հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 253 ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 229 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս` սահմանված ժամանակաշրջանում և միայն կնքված պայմանագրով թույլատրված չափաքանակներով, իսկ խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։ 
Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։
Միջոցառումները շարունակվում են։