ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2023
Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային №7 և №8 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի

Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը Սևանա լճի հանրային  №7 և №8 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով մրցույթ կհայտարարի
-ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №7
Լողափը գտնվում է Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ՝ դեպի Մարտունի ուղղությամբ առկա է փայտե տնակներով կառուցապատված տարածք: Հակառակ ուղղությամբ առկա է չօգտագործվող տարածք: Լողափի հարևանությամբ առկա է էլեկտրականության գիծ: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
-Տարեկան վճարի մեկնարկային գինը- 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
-Նախավճարի չափը-4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ ՀՀ դրամ:

- ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓ №8
Լողափը գտնվում է Սևան համայնքի, Ծովագյուղ բնակավայրի հարակից Սևան-Ճամբարակ ավտոմայրուղուց մինչև լիճն ընկած ափամերձ հատվածում: Լողափի հարևանությամբ գտնվող աջակողմյան և ձախակողմյան տարածքները օգտագործվում են այլ վարձակալների կողմից: Էլեկտրականության, գազի և ջրագծերը գտնվում են լողափից հեռու: Հողամասի նկատմամբ գրանցված սահմանափակումներ չկան:
-Տարեկան վճարի մեկնարկային գինը- 1 080 000 /մեկ միլիոն ութսուն հազար/ ՀՀ դրամ:
-Նախավճարի չափը-54 000 /հիսունչորս հազար/ ՀՀ դրամ:

Նախքան գործընթացի մեկնարկը մրցույթին մասնակցել ցանկացողները հնարավորություն ունեն մշակելու մրցունակ ծրագրեր։
Մրցույթը տեղի կունենա 25.04.2023թ-ին, ժամը 11:00-ին,  Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում:
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0261 2 40 44 հեռախոսահամարով:
Հայտերի ներկայացման, դրանց գնահատման և հանձնաժողովի գործունեության կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Կարմիր բանակի 56 հասցեում կամ դիմել sevanap@inbox.ru էլեկտրոնային փոստի հասցեով Կարգի պատճենը ստանալու համար։