ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.08.2021
Գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում

Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն ապահովելու նպատակով 2021 թվականի հուլիսի 10-ից Սևանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում գործում են գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր։
Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։
Հանրային լողափերն ապահովում են․

  • Հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սևանա լճի ափին,
  • Հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ,
  • Անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ,
  • Աղբահանության պատշաճ կազմակերպում ,
  •  Լողափերը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։

Հասցեներ՝ 
N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա)
N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա)
N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)

Լուսանկարներն արված են N1 Հանրային լողափում, մյուս երկու լողափերում բարեկարգման և կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են։