ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.08.2021
Երկշաբաթյա հատուկ հերթապահության արդյունքում Սևանա լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց

Սեպտեմբերի 1-ին արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո  «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժնի, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից համատեղ իրականացված երկշաբաթյա խիստ հսկողության արդյունքում լճից դուրս է բերվել մանրաձկան 44 ապօրինի որսացանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: