ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.08.2021
Սևանա լճի վրա շարունակվում է հատուկ հերթապահությունը

Արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։ 
 «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի աշխատողներն այսօր վաղ առավոտից հերթական շրջայցն են իրականացրել Սևանա լճի վրա՝ ապօրինի տեղադրված ձկնորսական  ցանցերը առգրավելու և սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով: 
Այսօր Սևանա լճից դուրս է բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց։ 
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է։