ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2025
Տեղի է ունեցել Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի նախագծի 2-րդ հասարակական քննարկումը

Մայիսի 16-ին տեղի ունեցավ Օրհուսի կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցի նախագծի 2-րդ հասարակական քննարկումը, որին մասնակցում էին ինչպես հասարակական կազմակերպություններ, այնպես էլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ 
Քննարկվեց զեկույցի բովանդակությունն ըստ հիմնական ուղղությունների։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից առաջարկվեց  զեկույցում  նշել նաև հանրային իրազեկման ուղղությամբ տեսչության կողմից տարվող աշխատանքների մասին, կարևորվեց Օրհուս կենտրոնների առկայությունը շրջակա միջավայրի հարցերով իրազեկման խթանման նպատակով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչը կարևորեց հատկապես Օրհուս կենտրոնների դերը համայնքային մակարդակում, էկոկրթության և հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացման և մասնակցության խթանման համատեքստում։ 
Նշվեց, որ Զեկույցի վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու ժամկետը մայիսի 21-ն է՝ Կոնվենցիայի կողմերի հանդիպումից 6 ամիս առաջ։
Կարևորվեց գերատեսչություննների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը թե՛ կոնվենցիայի իրականացման, թե՛ հաշվետվողականության տեսանկյունից։