26.08.2021
Կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Այսօր կայացել է Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը․ խորհրդի անդամների հետ քննարկվել են 2021 թվականի նոյեմբեր ամսին Գլազգոյում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) նախապատրաստական աշխատանքները։