Շրջակա Միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արա Հակոբյանի գլխավորությամբ հանդիպում է տեղի ունեցել «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների գնանշման համար նախապես հայտարարված մրցույթի հաղթող ընկերության «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։
Իրականացվել է շրջայց «Ջրվեժ» անտառպարկի տարածքում, որի ընթացքում հաղթող ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են տարածքի առանձնահատկություններին, դիտարկել ենթակառուցվածքների կառուցման համար առավել նպատակահարմար վայրերը, քննարկել քաղաքային պարկի ապագա կառուցվածքն ու ձևավորումը։
Աննա Մազմանյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում քաղաքացիները կունենան ժամանցի համար լավագույն հարմարություններով հագեցած քաղաքային զբոսայգի։
