ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.12.2022
Հետևեք Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսին շաբաթական պարբերականությամբ

Այսպիսով՝ անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝
«Սևան» ազգային պարկում
ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, Ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից իրականացվել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ, կազմակերպվել և իրականացվել են լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:
❗️ Հիշեցում. Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները մեկնարկել են 2022 թվականի դեկտեմբերի 1-ին, կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: 
Դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը խիստ արգելք է կիրառվում:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Տեղի է ունեցել «Հյուսիս- հարավ ճանապարհի՝ Սիսիան- Քաջարան հատվածի կառուցման ծրագրի» վերաբերյալ հանդիպում՝ մասնակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրենի, աշխատակիցների, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական զարգացման և ներդրումային բանկի ներկայացուցիչների, միջազգային փորձագետների։ Քննարկվել են «Զանգեզուր» արգելավայրի վրա նախատեսվող ճանապարհաշինական աշխատանքների հնարավոր ազդեցությունները։
Գիտության և զբոսաշրջության բաժնի ներկայացուցիչներն #էկոկրթական հանդիպում են ունեցել Կապանի արվեստի պետական քոլեջի սաների հետ` ՊՈԱԿ-ի  և քոլեջի տնօրեններ Ա. Մկրտչյանի և Ա. Խաչատրյանի մասնակցությամբ։ Դասընթացի ընթացքում ներկայացվել են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները, համալիրի ենթակայության տակ գտնվող ԲՀՊՏ-ները, հարուստ կենսաբազմազանությունը, մարզի ավանդազրույցները։ Ներկայացվել են սյունեցի գեղանկարիչների՝  «Խուստուփ», «Սոսու պուրակ» և «Զանգեզուր» արգելավայրերը պատկերող աշխատանքները։ 
Համալիրի կողմից կանաչապատման աշխատանքներ են իրականացվել Կապանի արվեստի պետական քոլեջի հարակից տարածքում։
Անտառային կոմիտեում
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետությունում, փայտանյութի ներքին պահեստի ստեղծման շրջանակում, տեղադրվել է տնակ, որը նաև խթան կհանդիսանա անտառպահպանության աշխատանքների  համար:
"Խոսրովի անտառ" պետական արգելոցում
Էկոկրթական ծրագրերի շրջանակներում թանգարան էին այցելել սահմանամերձ Երասխ գյուղի միջնակարգ դպրոցի կրտսեր դասարանների աշակերտները:
Հայաստանի բնության պետական թանգարանում
Լեռների միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպվել։ Գազպրոմ Արմենիա ուսումնա-սպորտային համալիրի աշակերտները ներկայացրել են Արագած լեռան՝ իրենց ձեռագործ մանրակերտը, որն արտահայտում էր Հայաստանի լանդշաֆտային գոտիները: Մասնակիցները ամրապնդել են գիտելիքները լեռների, դրանց նշանակության, հատկապես Հայկական լեռնաշխարհի և Հայաստանի լեռների վերաբերյալ: