Սպիտակագլուխ անգղի (Gyps fulvus) բնապահպանական կարգավիճակի վերջին թարմացումը Հայաստանում իրականացվել է 2009 թվականին՝ ներառելով 2003–2008 թվականներին հավաքագրված տվյալները:
Երկրում այս տեսակի պահպանության կարգավիճակի ներկայիս թարմացումը հաշվի է առնում 2003-ից մինչև 2019 թվականը հավաքագրված տվյալները:
Արդյունքները ցույց են տալիս, որ տեսակի պոպուլյացիան բաղկացած է 48-54 բնադրող զույգերից: Պոպուլյացիայի միտումը ցույց է տալիս թվաքանակի չափավոր աճ։ Բազմացման տարեկան հաջողությունը, որը չափվում է որպես ձագերի թիվը մեկ զբաղեցրած բնի համար, նույնպես ավելացել է 2003-ի 71%-ից մինչև 79% 2019-ին:
Ընթացիկ սպառնալիքները կապված են այս անգղի ուղղակի հետապնդման հետ (որսալ կամ բռնել): Մյուս հնարավոր սպառնալիքները կարող են կապված լինել քաղաքային աղբավայրերում ծանր մետաղներով թունավորման հետ կամ, անասունի համար, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի օգտագործման հետ:
Պահպանման առաջարկվող միջոցառումները ներառում են
տրոֆեյների քաղաքականության և անազատ մայմաններում պահվող թռչունների քաղակականության փոփոխություն, մասնավորապես՝ նկատի ունենալով առկա բոլոր նմուշների ցուցակագրումը և յուրաքանչյուր նոր նմուշի համար ծագման վկայական տալու պարտադիր ընթացակարգի ներդրումը,
ապօրինի որսի կամ թակարդով բռնելու համար ավելի խիստ պատիժի սահմանում,
տեսչական մարմնի ուժեղացում՝ վերահսկողությունը բարելավելու նպատակով,
հանրային իրազեկման բարելավում` ուղղված այս տեսակի սոցիալական արժեքի բարձրացմանը,
անասնաբուծության մեջ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի կիրառման ներդրում,
թափոնների կառավարման բարելավում: Այս միջոցառումները պետք է ուղեկցվեն այս տեսակի մոնիտորինգով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ` https://bit.ly/3MvXu0q