ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2022
Խորհրդարանում քննարկվել է Կառավարության հեղինակած «Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Խորհրդարանի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն իր խոսքում նշել է, որ ներկայումս անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր գործում են, սակայն օրենքով ամրագրված լիազորող նորմերը բացակայում են։ Բացի այդ կան նաև մշակման ենթակա իրավական ակտեր (Կառավարության որոշումներ, լիազոր մարմնի հրամաններ), որոնց ընդունման համար ևս բացակայում են լիազորող նորմերը։ 
«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից։ 
««Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործող իրավական ակտերի մասով Անտառային օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը, ինչպես նաև լիազորող նորմեր սահմանել առաջիկայում պլանավորված մշակվելիք իրավական ակտերի համար։   Օրենքի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջներին։
Որոշակի խմբագրական շտկումներ են կատարվել առաջինից՝ երկրորդ ընթերցման ժամանակահատվածում, ինչը քննարկվել է տարածքային կառավարման,  տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում (գլխադասային) և արժանացել հավանության»,-նշել է նախարարի տեղակալը: