19.08.2021
10մլն_ծառ նախաձեռնություն
Որքա՞ն ծառ է տնկվել #10մլն_ծառ նախաձեռնության շրջանակում
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021թթ-ին Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ, որից`
- ՀՀ մարզպետարաններին և Երևան քաղաքին 2021 թվականի գարնանը տրամադրվել է 161480 հատ ծառ,
- Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում (Լոռու, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում) 2020 թվականին տնկվել է 339000 և 2021 թվականի գարնանը` 201800 ծառ։
ՀՀ պետական բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել 10մլն_ծառ նախաձեռնության շրջանակում
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկումներ կատարելու համար ՀՀ պետական բյուջեից, որպես առանձին միջոցառում, «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար չի հատկացվել։
Նախաձեռնությունն իրականացվում է բացառապես դոնոր կազմակերպությունների կամ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական միջոցների, խնայողությունների, տնկարաններում առկա ծառերի կամ բնական վերաճի արդյունքում դուրս հանված շիվերի միջոցով։