ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2022
Նոր տեխնիկա՝ կենսաբազմազանության մոնիթորինգի համար

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ՇՄՆ կազմում գտնվող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին է նվիրաբերել գույք, որն էականորեն կբարելավի կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացումը։ 
Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրել են CNF-ի գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերն ու «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։ 
ՊՈԱԿ-ին հանձնված գույքը ներառում է դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ, որոնք կհեշտացնեն կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման շատ գործառույթներ՝ արդյունավետ դարձնելով ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատանքը։ 
Այս նպատակով նվիրաբերվել էր նաև «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ 
Համագործակցությունը երկու կազմակերպությունների միջև կրելու է շարունակական բնույթ։