ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.09.2025
Շարունակվում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք

Շարունակվում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք։

 Այցի օրակարգում ներառված են մի շարք հանդիպումներ՝ COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, որոնց ընթացքում քննարկվում են կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։

Նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում ունեցավ ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։ Նախարարը շեշտեց ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։

Կողմերն անդրադարձան COP17-ի կազմակերպչական գործընթացին, սպասվող աշխատանքներին և նախապատրաստական քայլերին՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։ Կարևորվեց նաև շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։