ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.08.2023
Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել Ներքին Հանդ բնակավայրին հարակից տարածքում

Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել Ներքին Հանդ  բնակավայրին հարակից տարածքում։ Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։ 
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» մասնաճյուղի 10 աշխատակից: 
Տեղում ծավալվել է օպերատիվ շտաբ՝ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարելու նպատակով։
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդանիձոր բնակավայրին հարակից տարածքում, որը տարածվել է դեպի ԶԿՀ  ՊՈԱԿ-ի «Արևիք ազգային պարկի տարածք։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին:
ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարները։
❗️Հարգելի քաղաքացիներ, բարձր ջերմաստիճանը իր հետ բերում է հրդեհների առաջացման ռիսկեր։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։