ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.06.2024
Կայացել է «Բնական կապիտալ (Natural Capital)» սիմպոզիումը

Ս.թ. հունիսի 3-ից 7-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում կայացավ «Բնական կապիտալ (Natural Capital)» սիմպոզիումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը և բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, NatCap-ի Հայաստանյան բաղադրիչի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանը, ԱԶԲ ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը։
Ավելի քան 16 պիլոտային ծրագրի երկրների ղեկավարները, բազմակողմ զարգացման բանկերը, ակադեմիական հաստատությունները և շահագրգիռ կազմակերպություններ հունիսի 3-ից 7-ը հանդիպեցին Սթենֆորդի համալսարանում` բնական կապիտալի գնահատման գործընթացը պետությունների կողմից վարվող քացաքականություններում ներդնելու, որոշումների կայացման մեջ հաշվի առնելու և փորձի փոխանակման նպատակով: Միջոցառումը կազմակերպվել է «Բնական կապիտալ» ծրագրի, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և «Ինտերամերիկյան զարգացման բանկի» հետ համատեղ:
ԱԶԲ-ի Գյուղատնտեսության, Պարենի, Բնության և Գյուղի Զարգացման Սեկտորի գրասենյակը աջակցում է 5 երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը ներառելու բնական կապիտալի գնահատումն ու հաշվառումը քաղաքականության և ներդրումային որոշումների կայացման գործընթացներում։
Համագործակցության շրջանակներում իրականացվում է բնական կապիտալի համաներառում Արարատյան ջրավազանային կառավարման պլանում պիլոտային ծրագիրը, որի ը հիմք է դնելու բնական կապիտալի հաշվառման և էկոհամակարգային ծառայությունների գնահատման ներդրմանը:
Այս ծրագիրը կինտեգրի Արարատյան ՋԿՊ-ում բնական էկոհամակարգերի դերը ստորերկրյա եւ մակերեւութային ջրերի որակի եւ քանակի ապահովման հարցում` էական ռիսկերի աղբյուրներն ավելի լավ հասցեագրելու համար (այդպիսի ռիսկեր են հողերի փոխակերպումն ու դեգրադացումը եւ կլիմայի փոփոխությունը): Ծրագիրը նաև կարեւորելու է ջրային անվտանգության բարելավման հնարավորությունները` ջրավազանում բնական կապիտալի կառավարման միջոցով: Այս տեղեկատվությունը ԱԶԲ-ն եւ ՇՄՆ-ն կօգտագործեն կարեւոր էկոհամակարգերում ներդրումները թիրախավորելու նպատակով` մասնավորապես իրականացնելով ջրաղբյուրների մոտ գտնվող անտառածածկ տարածքների կամ ջրաճահճային տարածքների պահպանում կամ վերականգնում: Այս գործողությունները կարող է ապահովել ջրի պատշաճ որակը` բարելավելով էրոզիան նվազեցնող բնական համակարգերը, ֆիլտրելով աղտոտիչները եւ նպաստելով սակավաջուր սեզոնին հոսքի ապահովմանը՝ այս կերպ նպաստելով երկրի ջրային անվտանգությունը:
Սիմպոզիումի ընթացքում ելույթներով և պանելային քննարկումներում հանդես են եկել Արամ Մեյմարյանն ու Ալեքսանդր Առաքելյանը՝ ներկայացնելով պիլոտային ծրագրի ընթացքը ևերկրի առաջնահերթությունները։