ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.01.2024
Հունվարի 26-ը էկոլոգիական կրթության համաշխարհային օրն է

Հունվարի 26-ն աշխարհում նշվում է որպես էկոլոգիական կրթության համաշխարհային օրը։ Օրվա խորհրդին համահունչ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել հերթական էկոկրթական միջոցառում՝ նվիրված Սևանա լճի էկոհամակարգին։
Կազմակերպված Էկոկրթական միջոցառման մասնակիցներ էին աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից՝ բացահայտելու Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի էկոհամակարգն ու կենսաբազմազանությունը։ 
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը և Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Հակոբ Մաթևոսյանը ներկայացրեցին Սևանա լճի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար, դրա բնապահպանական առանձնահատկությունները, կենսաբազմազանությունը, խոսեցին Կառավարության կողմից լճի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված միջոցառումներից, ինչպես նաև լճի հիմանխնդիրների լուծմանն ուղղվող քայլերից։ 
Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը խոսեց Սևանա լճ ձկնատեսակների մասին, մասնավորապես՝ պատմական ակնարկ անելով Սևանի իշխան էնդեմիկ ձկնատեսակին։
Միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել բանախոսներին։
Հարգելի քաղաքաքացիներ, միջոցառմանը մասնակցության հայտերի քանակով պայմանավորված՝ այն կունենա շարունակություն։