ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2023
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ

Հարգելի՛ գործընկերներ,
Շրջակա միջավայրի նախարարի 02.06.2023 թվականի 191-Լ հրամանով ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվել են մի շարք կարևոր փոփոխություններ, ի թիվս դրանց, փոփոխվել է նաև ՊՈԱԿ-ի կրճատ անվանումը։
Խնդրում ենք այսուհետ հիմնարկի կրճատ անվանումն օգտագործելիս «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի փոխարեն կիրառել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ կրճատ անվանումը։ 
Նոր խմբագրությամբ կանոնադրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ 
http://www.meteomonitoring.am/page/13