15.08.2024
Երկարաձգվել է սնդիկի հավելիչով արտադրանքի ներմուծման և արտահանման արգելքը
Գործադիրի օգոստոսի 15-ի որոշմամբ վեց ամիս ժամկետով երկարաձգել է Հայաստանի Հանրապետություն սնդիկի հավելիչով ապրանքների ներմուծման և հանրապետությունից դրանց արտահանման արգելքը։
Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։