ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2025
Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի հետ
Հանդիպման ընթացքում քննարկել են բնապահպանական օրակարգի մի շարք կարևոր հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ Կողմերի համաժողովի (COP17) կազմակերպչական և նախապատրաստական գործընթացներին։
Քննարկել են Միացյալ Թագավորության մասնակցության հնարավոր ձևաչափերը, ինչպես նաև համաժողովի արդյունավետ կազմակերպման և միջազգային համագործակցության խորացման ուղիները։ Անդրադարձ են կատարել նաև Գլազգոյում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) փորձին և դասերին, որոնք կարող են օգտակար լինել COP17-ի նախապատրաստական աշխատանքներում։
Վերահաստատել են բնապահպանական հարցերում փոխգործակցության և գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման երկուստեք պատրաստակամությունը։ Համատեղ ջանքերի և փորձի փոխանակման միջոցով հնարավոր է բարձրացնել համաժողովի արդյունավետությունն ու ազդեցությունը՝ այն դարձնելով տարածաշրջանային և միջազգային համագործակցության կարևոր հարթակ։
COP17-ը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար կարող է դառնալ բնապահպանական օրակարգի առաջմղման բացառիկ հնարավորություն։