ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2024
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծ

Ուրախալի լուր. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել է ընձառյուծը։
Համագործակցելով Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի հետ՝ Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում, ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի   «Արևիք» ազգային պարկում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ, որի արդյունքում արձանագրվել է ընձառյուծ։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: