ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2025
Տեղի է ունեցել լանդշաֆտների վերականգնումը որոշումների կայացմանն ինտեգրելու թեմային նվիրված աշխատաժողով

«RESILAND - Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրի»  շրջանակում տեղի է ունեցել լանդշաֆտների վերականգնումը որոշումների կայացմանն ինտեգրելու թեմային նվիրված աշխատաժողով
«RESILAND – Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագրի» շրջանակում Հայաստանում է Համաշխարհային բանկի փորձագիտական առաքելությունը։ Առաքելության նպատակն է շահագրգիռ կողմերի հետ ամրապնդել համագործակցությունը՝ ծրագրի իրականացման և կարողությունների զարգացման ջանքերն առաջխաղացնելու նպատակով։
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության,  պետական գերատեսչությունների, Համաշխարհային բանկի, քաղաքացիական հասարակության և  միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի նպատակն էր  ներկայացնել՝ 

  • Լանդշաֆտի վերականգնման աշխատանքները և դրանց օգուտները բնության և մարդկանց համար,
  • բնությունը ներդրումային նախագծում ինտեգրելու նպատակով ֆինանսական և տնտեսական վերլուծության հիմնական հասկացությունները,
  • բնապահպանական-տնտեսական հաշվառման համակարգի շրջանակը և ինչպես այն կարող է օգնել չափել լանդշաֆտների վերականգնմանն ուղղված ծրագրի արդյունքները։

Ելույթներով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, Համաշխարհային բանկի Կլիմայի փոփոխության հարցերով ավագ մասնագետ Իրինա Ղափլանյանը և բանկի խորհրդատու Կարեն Աղաբաբյանը։
Բանախոսներն իրենց ելույթներում  հույս են հայտնել, որ Ծրագրի իրականացման  արդյունքում ակնկալվում է ոչ միայն բնապահպանական խնդիրների լուծում նաև հստակ ու գործնական քայլեր՝ համայնքների կայուն զարգացման համար։
«Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագիրը նպատակ ունի թիրախային տարածներում ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող լանդշաֆտները և խթանել համայնքների կայուն տնտեսական գործունեությունը թիրախային լանդշաֆտներում։
Ծրագրային փաթեթը մշակվել է Համաշխարհային բանկի և շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի համատեղ ջանքերի արդյունքում: Վերջիններս միավորել են իրենց հարուստ փորձն ու մասնագիտական կարողությունները՝ ի նպաստ Հայաստանի լանդշաֆտների վերականգնմանը և առավել արդյունավետ ու կայուն կառավարմանը։