ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.07.2025
Դեգրադացված արոտավայրերի վերակենդանացում՝ ժամանակակից մոտեցմամբ

Թումանյան և Սիսիան համայնքում իրականացվել է դրոնով պարարտացում՝ «Հայաստանում հողերի դեգրադացման և կանխման հանձնառություններ, պարտականությունների իրականացումը դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
 Աշխատանքների ընթացքում կիրառվել է կառավարվող անօդաչու թռչող սարք (դրոն), որի միջոցով բուսածածկ տարածքներին մատակարարվել է օրգանական կենսահեղուկ՝ ապահովելով բարձր արդյունավետությամբ արտաարմատային սնուցում։
Տեխնոլոգիայի օգտագործումը հատկապես նպաստում է դժվարանցանելի և մեխանիկական մշակման համար անհասանելի տարածքներում վերականգնման գործընթացի օպտիմալ կազմակերպմանը, ինչպես նաև խթանում է վերականգնվող ռեսուրսների խնայող և նպատակային կիրառումը։
Ծրագիրն իրականացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) ֆինանսավորմամբ  Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» (ԲԾԻԳ) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից։