ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.10.2025
Սևանա լիճ բաց թողնվեց Սևանի Իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի թվով 324. 843 հատ մանրաձուկ

Սևանա լճում շարունակվում են ձկնապաշարի վերականգնման և պահպանման աշխատանքները։ Այսօր Սևանա լիճ բաց թողնվեց «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում վերարտադրված Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի թվով 324. 843 հատ մանրաձուկ։ 
Բացթողնման միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետի տեղակալ Մուրադ Նուրիջանյանը։
Այս նախաձեռնությունը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքի մաս՝ ուղղված իշխանի պոպուլյացիայի վերականգնմանը, որը երկար տարիներ գտնվել է նվազման վտանգի տակ։
Սևանի իշխանն ունի ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային և տնտեսագիտական նշանակություն։