ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.02.2025
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա փետրվարի սկզբի համեմատ բարձր է մնում 21 սմ-ով

2025 թվականի փետրվարի սկզբին Սևանա լճի մակարդակը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է նախորդ տարվա փետրվարի սկզբին գրանցված 1900 մետր 15 սանտիմետր նիշից։
2025 թվականի հունվար ամսին Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 1 միլիոն 860 հազար խմ ջուր։
Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։
 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ