ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2024
Հրդեհ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում

Հուլիսի 28-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Երանոս» տեղամասի հատվածում ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով։
Ըստ նախնական տվյալների ամսի 27-ին այրվել է 28 քառ. մ՝ 4 հատ մեծ և փոքր գիհու ծառեր , իսկ 28-ին՝  8 քառ.մ   խոտածածկ տարածք և մասամբ  1 գիհու ծառ։
Համատեղ ջանքերի շնորհիվ հրդեհի տարածման վտանգը չեզոքացվել է, սահմանվել է հերթապահություն։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության  Էկոպարեկային ծառայության 9 աշխատակից, 4 փրկարարական ծառայող և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից 1 աշխատակից: