ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2024
Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ՓԱԿ Է այցելությունների համար

‼ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 7-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ՓԱԿ Է այցելությունների համար:
Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և  արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 7-Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հորդորում է՝

  • պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
  • խարույկ վառել միայն նախատեսված վայրերում և վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
  • տարածքում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կնպաստեն հրդեհի առաջացմանը,
  • ցուցաբերել զգուշավորություն և զգոնություն:

Խնդրում ենք լինել ավելի ուշադիր, աջակցել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ին և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությանը պահպանության աշխատանքների իրականացման գործում անտառային հրդեհներից և արգելոցային ռեժիմի այլ խախտումներից խուսափելու համար:  
Հրդեհների և արտակարգ իրավիճակների դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝

  • ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն՝ 911
  • ՀՀ ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային Փրկարարական վարչության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատ՝  / հեռ.՝  094004340/
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի» էկոպարեկների պատասխանատու Արթուր Քոչարյան /093769595/
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի»  Խոսրով պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Նորիկ Մխիթարյան /հեռ.՝ 093386100/
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի»  Խաչաձոր  պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Արթուր Պետրոսյան /հեռ.՝ 077029228/
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի»  Գառնի պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Մամիկոն Հարությունյան /հեռ.՝ 098555620/
  • ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Արարատի և Վայոց Ձորի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի»    Կաքավաբերդ  պահաբաժնի գլխավոր էկոպարեկ Արմեն Գևորգյան /հեռ.՝ 077174917/