ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2025
Շրջակա միջավայրի նախարարությունն ու «Կարոտա» ՀԿ-ն կնքել են համագործակցության հուշագիր

Շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի, և «Կարոտա» մշակութային կրթական զարգացման հասարակական կազմակերպությունը, ի դեմս նախագահ Սիրարփի Խոջաբաղյանի, ստորագրել են համագործակցության հուշագիր։
Հուշագրի կնքմամբ կողմերը ստանձնում են համատեղ ջանքեր ներդնել՝
ուսումնասիրելու և հանրայնացնելու մշակութային ժառանգության ու կենսաբազմազանության փոխկապակցվածությունը,
խթանելու տեղական համայնքների մասնակցությունը կենսաբազմազանության պահպանության գործում,
իրականացնելով հետազոտություններ, հրատարակություններ, ցուցահանդեսներ, փառատոններ և հանրային իրազեկման միջոցառումներ։
Կողմերը նաև նախատեսում են համագործակցել միջազգային կառույցների և դոնոր կազմակերպությունների հետ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար։ Մասնավորապես, «Կարոտա»-ի մասնակցությամբ Հայաստանը կներկայացվի միջազգային և տարածաշրջանային հարթակներում, այդ թվում՝ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի համաժողովներում։
Այս հուշագիրը կարևոր քայլ է մշակույթի և բնության համատեղ պահպանության ուղղությամբ՝ Հայաստանը ներկայացնելով որպես երկիր, որտեղ բնության հանդեպ հոգատարությունը և մշակութային ժառանգության պահպանումը դիտարկվում են փոխկապակցված և փոխլրացնող արժեքներ։