Կապան քաղաքում տեղի է ունեցել «ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ և «ԶԱՆԳԵԶՈՒՐ», «ԽՈՒՍՏՈՒՓ», «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ», «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ» ծրագրով նախատեսված առաջին խորհրդակցական աշխատաժողովը։
Աշխատաժողովին մասնակցել են «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ աշխատակիցները, Շրջակա միջավայրի նախարաության, «Պահպանվող Տարածքների աջակցման Ծրագիր-Հայաստան» ծարգրի, Սյունիքի մարզպետարանի, շահառու համայնքների ու մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Առաջին խորհրդակցական աշխատաժողովի նպատակն էր ակտիվ քննարկումների ընթացքում ամփոփվել վերոնշյալ բնության պահպանվող տարածքների կենսա-էկոլոգիական, սոցիալ-տնտեսական արժեքները, դրանց սպառնացող մարդածին և կենսածին խնդիրները։
Ծրագրի շրջանակներում աշխատաժողովները կլինեն շարունակական, ինչը հնարավորություն կտա մասնակցային ձևով մշակել կառավարման պլանը և առավելագույնս այն համարամացնել ՊՈԱԿ կարիքներին ու կարողություններին։
Ծրագիրն իրականացվում է «ՍՈԼՅՈՒՏՈՆ» ՍՊ ընկերության առաջնորդությամբ, «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ, «ԱՄ փարթներս» ՍՊԸ մասնակցությամբ, «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում՝ գերմանական KfW բանկի ֆինանսական աջակցությամբ։
Ծրագրի գործադիր մարմինը ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունն է։