ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2024
«Ջրվեժ» անտառպարկում կնշվի բնության հատուկ պահպանվող տարածքների օրը

Հարգելի՛ քաղաքացիներ, բնության հատուկ պահպանվող տարածքների օրը՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 11։00-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում կազմակերպվում է յուրօրինակ դաս-միջոցառում, որտեղ դուք  կծանոթանաք ԲՀՊՏ-ների տեսակներին, դերին, նշանակությանը, դրանց առնչվող քաղաքականությանը, հնարավորություններին, մարտահրավերներին, Էկոտուրիստական առաջարկներին, վայրի բնության մեջ վարքականոններին, միջոցառման մասնակիցների հետ կկիսվեք շրջակա միջավայրի պահպանության ձեր փորձով,  կկազմակերպեք սերմնացան, քայլարշավի միջոցով  կբացահայտեք «Ջրվեժ» անտառպարկը։
Միջոցառումն անցկացնելու են ինչպես շրջակա միջավայրի նախարարության, այնպես էլ նախարարությանը ենթակա, ԲՀՊՏ-ները ներկայացնող ՊՈԱԿ-ների ներկայացուցիչները։
Միջոցառմանը քաղաքացիների մուտքն  անվճար է:
Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն:
Հասցե՝ գ. Ջրվեժ, «Ջրվեժ» անտառպարկ (տեղակայումը՝ https://bit.ly/3MwKw4p
Մասնակցության և լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել +374 11 818 565 հեռախոսահամարով։