Աղվերանում տեղի է ունեցել «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում ծրագրի շրջանակներում իրականացված «Ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության» արդյունքում արված առաջարկությունների և ճանապարհային քարտեզի քննարկման արտագնա աշխատաժողովը։
Ջրային ոլորտի իրավական բացերի վերլուծության նպատակն է եղել.
վերլուծել և գնահատել ջրային ոլորտի իրավակարգավորումներն ու իրավակիրառ ընթացակարգերը,
վերհանել հիմնական իրավական բացերը, կիրարկման խոչընդոտները,
հատկորոշել (ձևակերպել) իրավական բացերի և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների առաջնահերթությունները,
աջակցել ջրային ոլորտի պետական իրավասու մարմիններին ազգային օրենքների, այլ օրենսդրական ակտերի, քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի հետագա բարելավման, ինչպես նաև ջրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարման մեխանիզմների ներդրման հարցում։
Վերլուծությունների ու առաջարկների համար ուղենիշ են հանդիսացել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը, ոլորտի քաղաքականության և օրենսդրության ներդաշնակ զարգացումը, ջրային ոլորտում շահերի հավասարակշռումը և ջրային ռեսուրսների արդարացի բաշխումը, ոռոգման, ջրամատակարարման, ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման ծառայությունների հասանելիության ու մատչելիության ապահովումը, որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ հանրային մասնակցության ապահովումը, խախտված իրավունքների պաշտպանությունը և իրավական պատասխանատվության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հարակից այլ իրավական ինստիտուտների գործառման արդյունավետության բարձրացումը։
Աշխատաժողովին ներկա էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ԱՄՆ ՄԶԳ, Դելոյթ Քընսալթինգ ընկերության ներկայացուցիչներ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ, ջրային ոլորտի փորձագետներ։
Վստահ եմ, որ աշխատաժողովը կարձանագրի էական արդյունքներ, որի արդյունքում կունենանք վերհանված խնդիրների լուծումներ»,- նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն իր ողջույնի խոսքում։
Նման միջոցառումը լավ հնարավորություն է կարծիքներ փոխանակելու և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար»,- հավելեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը։
Արտագնա աշխատաժողովն անցավ մտքերի ակտիվ փոխանակության, կարծիքների համադրման և ջրային ոլորտի բոլոր շահակիր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ ներկայացված բազմաթիվ խնդիրների, մարտահրավերների ու հնարավորությունների շուրջ բարձրաձայնված հարցերի փոխադարձ համաձայնեցման մթնոլորտում։
Ծրագրային թիմի ներկայացուցիչների հետ աշխատաժողովն ամփոփեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը՝ նշելով, որ ջրային ոլորտի հատկորոշված իրավաքաղաքական բարեփոխումների առաջնահերթությունների շուրջ հետայսու կշարունակվեն աշխատանքները «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի, ինչպես նաև ջրային ոլորտի բոլոր շահակիր կողմերի հետ։
Աշխատաժողովը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում: