ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.03.2025
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է 2024 թվականին շրջակա միջավայրի ոլորտում իրականացված աշխատանքները

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է 2024 թվականին շրջակա միջավայրի ոլորտում իրականացված աշխատանքները։
Նախարարը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում ընդունվել է նախարարության կողմից մշակված 69 իրավական ակտ, որից՝ 4 օրենք, 41 Կառավարության որոշում, 2 Վարչապետի որոշում և 22 նախարարի նորմատիվ հրաման։ 
Առանցքային օրենսդրական բարեփոխումների շարքում է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։
Օրենսդրական կարևորագույն ձեռքբերումներից է ՀՀ ջրային օրենսգրքի փոփոխությունը։ 
Նախարարի իր խոսքում անդրադարձել է Սևանա լճի պահպանությանն ու էկոհամակարգի վերականգնմանն ուղղված աշխատանքներին, խոսել երկրում կենսաբազմազանության պահպանության բնագավառից։
Անդրադարձ է կատառվել անտառների կայուն կառավարմանը, ոլորտի թույլատվական փաստաթղթերի թվայնացման գործընթացին, ինչպես նաև՝ միջազգային ծրագրերին։
Նախարարը տեղեկացրել է, որ   գործնական փուլ է մտել Գերմանիայի վերականգնման վարկերի բանկի (KfW) 26 մլն եվրո բյուջեով դրամաշնորհային ծրագիրը, որն ուղղված է Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում կենսաբազմազանության պահպանությանը, անտառների կառավարմանը և հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։