ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը մասնակցում են ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ավարտական միջոցառմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը սույն թվականի հոկտեմբերի 22-25-ը Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում մասնակցում են «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի ավարտական միջոցառմանը, ինչպես նաև Անդրսահմանային ջրահոսքերի և միջազգային լճերի պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի (Հելսինկիի ջրային կոնվենցիա) կողմերի 10-րդ բարձրաստիճան հանդիպմանը:
- Հոկտեմբերի 22-ին կայացած ԵՄ ծրագրի ավարտական միջոցառմանը նախարարի տեղակալ Գաբրիելյանը հանդես է եկել ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների մոնիթորինգի հզորացման և կարողությունների զարգացման վերաբերյալ ելույթով: 
- Ջրային քաղաքականության վարչության պետ Աբրհամյանը հանդես է եկել ջրային ոլորտի ֆինանսավորման և ներդրումային միջավայրի գնահատման ուսումնասիրության հիմնական արդյունքներն ամփոփող ելույթով:
Հելսինկիի ջրային կոնվենցիայի կողմերի հանդիպման բարձրաստիճան նիստին նախարարի տեղակալ Գաբրիելյանը հանդես է եկել զեկույցով անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ մոնիթորինգի և կլիմայի փոփոխության մարտահրավերները դիմակայելու նպատակով անդրսահմանային համագործակցության վերաբերյալ: 
- Ջրային քաղաքականության վարչության պետ Աբրհամյանը հանդես է եկել Հայաստանի ջրային ոլորտում ազգային քաղաքականության երկխոսության դերի և առաջիկա գերակայությունների վերաբերյալ զեկույցով:
Այցելության շրջանակներում նաև կայացել են մի շարք երկկողմանի բարձրաստիճան հանդիպումներ: Մասնավորապես` հոկտեմբերի 24-ին նախարարի տեղակալ Գաբրիելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հաձնաժողովի (ԵՀՏ) շրջակա միջավայրի բաժանմունքի տնօրեն Մարկո Ռեյների հետ` քննարկելու ՄԱԿ-ի ԵՏՀ-ի հետ հետագա համագործակցության հարցերը: