ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2025
Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2024-ին իրականացված աշխատանքները

Ներկայացնում ենք Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2024-ին իրականացված աշխատանքները:
Այսպիսով՝ 
- Իրականացվել են անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ 337,4 հա տարածքում։ Անտառապատումն իրականացվել է շուրջ 250 հա տարածքում,
- Աճեցվել է 677480 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ, հիմնադրվել 9 հա մակերեսով տնկարանային տնտեսություն,
- 495,42 հա տարածքում իրականացվել են նախորդ տարիներին տնկված անտառների լրացման աշխատանքներ,
- Մթերված փայտանյութի ծավալը 38135,84 խմ է, այդ թվում՝ 1428,23 խմ շինափայտ,
-    Անվճար թափուկ վառելափայտ է տրամադրվել 7473 շահառուի՝ 41856,7 պխմ ընդհանուր ծավալով, 
- Կնքվել է պետական անտառների և անտառային հողերի վարձակալության 48 պայմանագիր. դրանցով սահմանված վարձակալական վճարների հանրագումարը կազմել է շուրջ 20,13 մլն դրամ, վարձակալական պայմանագրերով ստանձնած անտառօգտագործման ծրագրերով ներդրումների ընդհանուր չափը կազմում է շուրջ 6,361 մլրդ դրամ։ Ներդրումները կիրականացվեն 5 տարիների ընթացքում,
- Ձեռք է բերվել 60 մեղվաընտանիք (Արագածոտնի և Տավուշի մարզերում)` դրանց թիվը հասցնելով 110-ի, արտադրվել է 257 կգ մեղր,
- Կազմակերպվել է վերամշակված փայտանյութի արտահանում 27,21 խմ ծավալով,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը 2024 թվականին կազմել են մոտ 2,05 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 246,0 մլն դրամով կամ 13 %-ով։