ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2025
Համայնքների կանաչապատումը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2025-ի գարնան օրակարգում է

Բնապահպանական մարտահրավերներին ներդաշնակ դիմակայելու, էկոլոգիական մշակույթի բազմաշերտ զարգացման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հանրապետության մարզերում կազմակերպվում է ծառատունկ:
Ծառատունկը՝
նախատեսված է ապրիլ-մայիսի առաջին տասնօրյակ հատվածում։ Կտնկվի հիմնականում հացենի, թխկի, ձիակասկ տեսակների ավելի քան 30000 տնկի,
կկազմակերպվի այն համայնքներում, որտեղ գտնվող կրթական, մշակութային, վարչական, հանրային այլ նշանակության հաստատություններն ունեն ոռոգման հնարավորություն և կարող են ապահովել ծառերի հետագա խնամքը։
Տնկիները կբաշխվեն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղից՝ ըստ մարզերից ստացված տվյալների։
Ծառատկման աշխատանքները և հետագա խնամքը ՊՈԱԿ-ի մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն։
Արձանագրված արդյունքի հիման վրա աշնանը կկատարվեն համապատասխան լրացման աշխատանքներ։