ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2025
«Greenovate» երիտասարդական գագաթնաժողովում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է պանելային քննարկմանը

 «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է պանելային քննարկմանը, որը նվիրված էր ազգային առաջնահերթությունների համադրմանը գլոբալ կենսաբազմազանության նպատակների հետ, ինստիտուցիոնալ համագործակցության խորացմանը և ներառական որոշումների կայացման ապահովմանը՝ COP17-ին նախորդող փուլում։
Պետական պաշտոնյաների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկմանը նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները և քայլերը կենսաբազմազանության պահպանման ու վերականգնման ուղղությամբ՝ անդրադառնալով նաև Kunming-Montreal Global Biodiversity Framework-ի չորս հիմնարար նպատակներին։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել  նաև  հասարակության բոլոր հատվածներին կենսաբազմազանության պահպանման գործընթացում ներգրավվելու հարցին։
Քննարկվել է ինչ սպասելիքներ կարելի է ունենալ Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարության և գործողությունների ծրագրի (NBSAP) նորացման գործընթացից, որը վերջին անգամ թարմացվել էր 2015 թվականին։
Նախարարի տեղակալը շեշտել է, որ նորացված NBSAP-ն ունենալու է ավելի հստակ նպատակներ և գործողություններ՝ ուղղված էկոհամակարգերի վերականգնման, պաշտպանված տարածքների կառավարման կատարելագործման և համայնքային ներգրավվածության խորացմանը։