ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2024
Կանաչ Ֆինանսավորման հեռանկարնեը ՀՀ-ում

Կանաչ Ֆինանսավորման հեռանկարնեը ՀՀ-ում. քննարկում ArmSwiss բանկի հետ:
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ArmSwiss բանկի  գործադիր տնօրենի տեղակալ-բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանին։ Վերջինս նախարարության ներկայացուցիչներին է ներկայացրել կանաչ ֆինանսավորման հեռանկարներն Հայաստանի Հանրապետությունում։
Կանաչ ֆինանսավորումը իրենից ներկայացնում է այնպիսի ֆինանսավորման գործընթացներ, որոնք խթանում են տնտեսական նպատակների իրականացմանը` միաժամանակ ապահովելով անցումը դեպի կայուն և ցածր ածխածնային գործունեության:
Արա Մակարյանը  ներկայացրել է կանաչ զարգացման նպատակների շրջանակում բանկի գործունեությունը։
Կանաչ ֆինանսների միտումները արտացոլում են համաշխարհային ֆինանսական համակարգում կայունության ավելի լայն տեղաշարժը: Քանի որ բնապահպանական և սոցիալական խնդիրների մասին տեղեկացվածությունը շարունակում է աճել, ակնկալվում է, որ կանաչ ֆինանսները առանցքային դեր կխաղան կայուն և դիմացկուն տնտեսության անցումը խթանելու գործում: Ներդրողները, ընկերությունները և քաղաքականություն մշակողները պետք է շարունակեն նորարարություններ կատարել և համագործակցել մարտահրավերներին դիմակայելու և կանաչ ֆինանսների ընձեռած հնարավորություններից օգտվելու համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանաչ ֆինանսավորման բնապահպանական, տնտեսական և սոցիալական օգուտները։ Անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացման խոչընդոտներին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել  ակտիվորեն շարունակել հանդիպումները և քննարկումները՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով կլիմայական ռիսկերի կառավարմանը և կայուն ներդրումների ծավալների մեծացմանը։