Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ/IUCN) Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի համայնքի հանդիպման շրջանակում Հայաստանի հանրապետությունում գտնվող աշխատանքային խումբն այցելել է «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայր:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնակատար Ռադիկ Օղիկյանը հյուրերին է ներկայացրել արգելավայրի պահպանման ռեժիմի առանձնահատկությունները և արգելավայրի տարածքի էտալոնային, գիտական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական համակարգը և նրա բաղադրիչները:
Արգելավայրի ստեղծման հիմնական նպատակն է եղել Անդրկովկասում եզակի պսամաֆոիլ/ավազասեր էկոհակարգի, այդ թվում սորուն ավազների եզակի բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը։
Արգելավայրն անոթավոր բույսերի հազվագյուտ և անհետացող տեսակների թվաքանակով Հայաստանում գտնվում է առաջին տեղում։
Այս արգելավայրում է գտնվում Անդրկովկասում միակ բնական ջուզգունի (Calligonum polygonoides) էկոհամակարգը: Այստեղ աճում են նաեւ ՀՀ Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ և արժեքավոր մի շարք այլ տեսակներ: