ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.04.2024
Կազամակերպվել է «Գեղարքունիքի մարզում և ՀՀ-ում ոչ ավանդական մշակաբույսերի մշակության և գյուղատնտեսական նորարարական պրակտիկաների խթանում» խորագրով աշխատաժողով

Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում կազամակերպվել էր «Գեղարքունիքի մարզում և ՀՀ-ում ոչ ավանդական մշակաբույսերի մշակության և գյուղատնտեսական նորարարական պրակտիկաների խթանում» խորագրով աշխատաժողով՝ մարզում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգընթաց:
Աշխատաժողովի նպատակն էր ֆերմերին ներկայացնել ոչ ավանդական մշակաբույսերի, նոր ագրոտեխնոլոգիաների, բազմամշակաբույս փոքր տնտեսությունների առավելությունները և հնարավորությունները, ինչպես նաև Գավառի համայնքապետարանին կից նորաբաց «Հողի և ջրի» լաբորատորիան: 
 Աշխատաժողովին մասնակցել ենն պատասխանատու նախարարությունների, մարզային և համայնքային վարչակազմերի համապատասխան բաժինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆերմերներ: