խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան:
Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Կայուն զարգացման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի միջոցով:
Աշխատարանի բացման պաշտոնական արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը, Ֆրանկոֆոն պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, պաշտոնատար այլ անձինք:
Աշխատարանին 36 երիտասարդ է մասնակցում, որոնցից 30-ը հայեր են, իսկ 6-ը՝ ֆրանկոֆոն երիտասարդներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից, Բուլղարիայից և Մոլդովայից:
Աշխատարանի նպատակն է՝ երիտասարդների շրջանում ձևավորել պատկերացում կանաչ ձեռներեցության, էկո-նորարարության, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ։
Կարևորվում է նաև Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ աջակցել մասնակիցներին՝ էկո-քաղաքացիական գործողությունների իրականացման, տարածաշրջանում երիտասարդների և քաղաքացիական հասարակության դերակատարների կարողությունների ամրապնդման կայուն ֆինանսավորման և էկո-քաղաքացիների ներգրավման տեսանկյունից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
