ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.07.2025
Հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ զգալիորեն աճել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը

Հարգելի քաղաքացիներ, հանրապետության տարածքում բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ զգալիորեն աճել է խոտածածկ և անտառային տարածքներում հրդեհների առաջացման վտանգը։
Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և պահպանել հրդեհավտանգ շրջաններում գտնվելու անվտանգության կանոնները՝

  • Խարույկ վառեք միայն հատուկ նախատեսված և թույլատրված տարածքներում,
  • Խարույկը երբեք մի թողեք առանց հսկողության։ Մինչ տվյալ վայրից հեռանալը համոզվեք, որ այն լիովին մարված է,
  • Խստիվ արգելվում է վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ նետել խոտածածկ կամ անտառային տարածքներում,
  • Խուսափեք ապակյա կամ լույս անդրադարձնող իրեր թողնել բնության գրկում, քանի որ դրանք կարող են առաջացնել հրդեհ արևի ուղիղ ճառագայթների ազդեցությամբ,
  • Կրակի կամ ծխի նշաններ նկատելու դեպքում անհապաղ դիմեք Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն՝ զանգահարելով 911։

Պահպանենք բնությունը՝ պաշտպանելով այն հրդեհներից։