ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2024
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ընդունել է Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի պատվիրակությանը

օդերևութաբանական ինստիտուտի միջազգային նախագծերի, փորձագիտական ծառայությունների խմբի ղեկավար պարոն Մատի Էերիկինենը և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի համակարգող տիկին Սարի Լապին՝ ՀՕԿ կամավորության համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նպաստել շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքի մշակմանը։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում ՀՕԿ պատվիրակության անդամների հետ։
Հանդիպմանը մասնակցել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին, նախարարի տեղակալը նշել է, որ շատ է կարևորում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային օպտիմալացումը, քանի որ այն հանդիսանում է շրջակա միջավայրի նախարարության ամենամեծ կառույցը և իրականացնում է բազմապրոֆիլ գործունեություն, ինչպես նաև հավելել է, որ բարձր է գնահատում ՊՈԱԿ-ի մասնագիտացված ծառայությունների բարելավումը։
Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ նախարարությունն իր առջև նպատակ է սահմանել , որ կառույցն աշխատի ժամանակակից տեխնոլոգիաներով և մեթոդներով, որոնք արդյունավետ ազդեցություն կունենան ՊՈԱԿ-ի գործունեության վրա։
Տիգրան Գաբրիելյանը հույս է հայտնել, որփորձագետներն հնարավորիս շուտ կներկայացնեն իրենց եզրակացություններն ու առաջարկությունները՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածի համար, որոնք կնպաստեն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի ռեսուրսների արդյունավետ բաշխմանը՝ այն համահունչ դարձնելով Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ստանդարտներին։
Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի փորձագետ Մատի Էերիկինենը նշել է, որ իրենց կազմակերպության կողմից նման փորձագիտական ուսումնասիրություն կատարվել է մոտ 100 երկրի համար։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀՕԿ փորձագետների կողմից մինչև հոկտեմբերի 15-ը կներկայացվեն անհրաժեշտ առաջարկներ՝ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կառուցվածքային օպտիմալացման համար՝ նախապես հաշվի առնելով ՊՈԱԿ-ի կողմից արված առաջարկությունները։