Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրե Սևակ Մարկոսյանը, ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Արմեն Խոջոյանը գործընկերներին են ներկայացրել (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի ընթացիկ աշխատանքները, այնուհետև շրջայց է իրականացվել տնկարանի տարածքում։
Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագիրը։
Ծրագրի իրականացման համար դրամաշնորհը տրամադրել է Կանաչ կլիմայի հիմնադրամը։ Ութնամյա ծրագիրը մեկնարկել է 2021թ-ին։ Ծրագրի նպատակներից է նպաստել Հայաստանում անտառային ծածկույթի 2,5 տոկոսով ավելացմանը։
Ծրագրի շնորհիվ նախատեսվում է հետագայում անտառմշակույթների հիմնումը կազմակերպել բացառապես փակ արմատային համակարգի տնկանյութով։ Ծրագրի շրջանակներում հիմնադրվել են ջերմոցներ, որտեղ ցանվել են կաղնու, կեչու, հացենու և սոճու սերմեր։
Այցին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յլեն, ներկայացուցիչներ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունից (FAO)։