ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.07.2024
«EU4Sevan» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում

«EU4Sevan» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում. հրաժեշտի հանդիպում Շրջակա միջավայրի նախարարությունում
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն  այսօր  ընդունել է «EU4Sevan» ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելն, ով Հայաստանի Հանրապետությունում ավարտում է իր առաքելությունը: 
Նախարարի տեղակալը, շնորհակալություն հայտնելով Քրիստիան Հենշելին սերտ համագործակցության և նվիրված աշխատանքի համար, ընդգծել է, որ շնորհիվ վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր որակների՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի (EU4Sevan) և Շրջակա միջավայրի նախարարության միջև կապն առավել արդյունավետ է եղել: 
Նախարարի տեղակալը բարձր է գնահատել «EU4Sevan» ծրագրի ղեկավարի դերը Սևանա լճի էկոհամակարգի, կենսաբազմազանության պահպանության, կայուն կառավարման, կառավարման պլանների մշակման, մասնագետների վերապատրաստման, պահանջվող նյութատեխնիկական կարիքների համալրման  գործում:
Քրիստիան Հենշելն  իր հերթին ընդգծել է, որ շնորհիվ նախարարության ներկայացուցիչների բաց և պատրաստակամ աշխատաոճի՝ ծրագրի շրջանակում համագործակցությունն առավել հաջողված է եղել։ 
Նախարարի տեղակալը գործընկերոջը շնորհակալագիր և անվանական հուշանվեր է հանձնել։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Կառավարության ֆինանսական աջակցությամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես ECOServe ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: