ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2024
Քննարկվել է «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ քննարկվել է  «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծը։
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից, այն արդեն գտնվում է շրջանառման փուլում, հանրային քննարկման նպատակով սույն թվականի հուլիսի 15-ից մինչև հուլիսի 30-ը հրապարակված է եղել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft):
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ի  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N866-Ա որոշման հավելվածի 12-րդ  կետի պահանջները։
-ՌԷԳ ուղեցույցով նկարագրվել են ՌԷԳ-ի հիմնական փուլերի, իրականացման մեթոդների, հանրության մասնակցության, հիմնադրույթային փաստաթղթի այլընտրանքային տարբերակների, մեղղման միջոցառումների վերաբերյալ գործընթացները։
-ՇՄԱԳ ուղեցույցով նկարագրվել են ՇՄԱԳ հիմնական փուլերի, ՇՄԱԳ հաշվետվության, հանրության մասնակցության, իրականացման մեթոդների, մշտադիտարկման  վերաբերյալ գործընթացները։
- Ուղեցույցերում ներկայացված են ՇՄԱԳ և ՌԷԳ իրականացման գործիքները, այդ թվում հարցաթերթեր, ձևաթղթեր, գնահատման գրաֆիկներ և այլն։
Երևանի Օրհուս գրասենյակում  կայացած քննարկման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետներ Վահրամ Հովհաննիսյանը և  Մերի Հարությունյանը ներկայացրել են ուղեցույցը և հարցուպատասխանի միջոցով պատասխանել քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին։